կարևոր
502 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 16:51
Հասարակություն

Վարդան Ղուկասյանի շուրջ կատարվածն ունի քաղաքական ենթատեքստ. Արթուր Վանեցյան

Վարդան Ղուկասյանի շուրջ կատարվածն ունի քաղաքական ենթատեքստ։ Այս մասին Վաղարշատապում ՏԻՄ ընտրությունների պաշտոնական քարոզարշավի մեկնարկին հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ 

«Եթե անգամ ավելի ուշ պարզվի, որ նա կատարել է քրեական հանցագործություն՝ միևնույն  է, նրան կալանավորումն ու հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ։ Բայց հաշվի առնելով այն մեղադրանքը, որ ներկայացվել է Ղուկասյանին՝ այս պահին զերծ կմնամ որևէ կոնտրետ գնահատական տալուց»։ 

Դիտարկմանը, թե իշխանությունը չի հանդուրժում ՏԻՄ ընտրություններում հաղթած ընդդիմադիր  թեկնածուներին, արդյո՞ք մտավախություն չունի, որ կարող են իրենց նկատմամբ էլ հետապնդումներ լինեն՝ Վանեցյանն ասաց, որ եթե նման վախերով առաջնորդվեին՝ պետք է դադարեցնեին պայքարը ու սպասեին, թե ինչ կանի ՔՊ-ն երկրի հետ։ «Մտավախություն չկա։ Մենք ամուր ենք ,վստահ ենք մեր հաղթանակի մեջ»,-ասաց նա։