կարևոր
532 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-22 23:24
Քաղաքական

Ռուբենի արարքի մեջ չկա հանցագործություն, այստեղ եմ հույսով, որ կլինի արդարադատություն. Արթուր Միքայելյան

Ռուբենի արարքի մեջ չկա հանցագործություն, այստեղ եմ հույսով, որ կլինի արդարադատություն. Արթուր Միքայելյան

Այստեղ եմ գտնվում հույսով, որ կլինի արդարադատություն։ Այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Արթուր Միքայելյանը՝ անդրադառնալով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալմանը։

Նա ասաց, որ Ռուբենի արարքի մեջ չի տեսել որևէ հանցագործություն և հույս հայտնեց, որ դատարանն անմեղ մարդկանց մեղադրանք չի առաջադրի։

Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, քննվում է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի կալանքի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հեկտեմբերի 20-ին, երբ իրավապահները մտան Գյումրիի համայնքապետարան ու ձերբակալեցին մի խումբ անձանց, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:  

Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։

Մանրամասները՝ տեսանյութում։