|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեղող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են: Ի դեպ փաստաբան, «Մեր Ձևով» շարժման անդամ՝ Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերը ըստ որի վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները, նույնիսկ նշանակություն չեն ունեցել Դատարանի համար:
Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին: Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ կարևոր երաշխիք է: Հետևաբար Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։