|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Իշխանություն» լրատվականի լրագրողն ահազանգում է․
Վաղարշապատում վարչական ռեսուրսի բացահայտ կիրառում. ՔՊ-ի քարոզարշավը սկսվեց օրենքի խախտմամբ
Վաղարշապատում այսօր մեկնարկել է համայնքապետի ընտրությունների քարոզարշավը, և հենց առաջին օրը իշխող ուժը գործի է դրել վարչական ռեսուրսը։
«Իշխանություն» լրատվականի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են քաղաքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, ծառայողական մեքենայով և աշխատանքային ժամին փակցնում ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի քարոզչական պաստառները, ընդ որում դրանք տեղադրվում են արգելված վայրերում՝ բազմաբնակարան շենքերի պատերին։
ՀՀ ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը հստակ արգելում է պետական ու համայնքային կառույցների աշխատակիցների մասնակցությունը քարոզչությանը՝ պաշտոնեական դիրքից օգտվելով։
Փաստացի, քաղաքապետարանի աշխատողները, որոնք վարձատրվում են հարկատուների հաշվին, քաղաքը բարեկարգելու փոխարեն զբաղված են կուսակցական քարոզչությամբ։
Լիա Սարգսյան