Փոխարժեքներ
22 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.51 |
EUR | ⚊ | € 443.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6796 |
GBP | ⚊ | £ 509.2 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Վերջին մեկ օրվա ընթացքում Թբիլիսիում տեղի ունեցած փոքրաթիվ բողոքի ակցիաների ևս 12 մասնակից է ձերբակալվել՝ ճանապարհների փակումն արգելող նոր օրենքը խախտելու համար, ասված է Վրաստանի Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Նշվում է, որ ցուցարարները շարունակում են հավաքվել Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի մոտ և, չնայած ներկաների փոքր թվին, արհեստականորեն փակում են ճանապարհը։ Ավելին, ցուցարարներից ոմանք դիմակներով ծածկում են դեմքերը, ինչը ևս արգելված է։ Ներքին գործերի նախարարությունը զգուշացնում է, որ ըստ նոր օրենքի՝ ցանկացած կրկնվող խախտում քրեական պատասխանատվության կհանգեցնի։
Վրաստանի խորհրդարանը հոկտեմբերի 16-ին ընդունեց վարչական և քրեական օրենսգրքերի փոփոխություններ։ Այժմ հետիոտնային գոտում բողոքի ակցիայի մասնակիցները ճանապարհը փակելու համար կարող են ենթարկվել 15-օրյա կալանքի։ Նմանատիպ պատիժ է սահմանվում, երբ ցուցարարը թաքցնում է դեմքը դիմակով կամ կրում է արցունքաբեր գազ կամ թունավոր նյութեր: