|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով 23 մարդ է վիրավորվել, 5 մարդ, այդ թվում ՝ նորածին երեխա, մահացել են։ Այս մասին հայտնում է «TRT Haber»-ը։
Նշվում է, որ ավտոբուսի վարորդը անձրևի պատճառով կորցրել է կառավարումը, որի հետևանքով մեքենան շրջվել է։ Ավտովթարի վայր են ժամանել հրշեջների, ոստիկանների և բժիշկների մի քանի բրիգադներ։ Ավտոբուսի 23 տուժած ուղևորներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։ Կատարվում է հետաքննություն, ավտոբուսի վարորդին, երկրորդ վարորդին և օգնականին ձերբակալել են։