|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի Դիջլե շրջանի Յոքուշլու գյուղում ական է պայթել:
Ըստ Demokrathaber-ի՝ ականը պայթել է այն պահին, երբ 15-ամյա Ուլաշ Չաքընը նշենի տնկելիս է եղել: Երեխային տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրա առողջական վիճակը գնահատվում է լավ:
Ենթադրվում է, որ ականը տեղադրվել է զինվորների կողմից: Նշենք, որ նախորդ շաբաթ Դիջլեում լայնածավալ գործողություններ էին տեղի ունեցել: