|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Բուլղարիայի մայրաքաղաքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով, նախնական տվյալներով, առնվազն 46 մարդ այրվել է, այդ թվում՝ 12 երեխա, 7 մարդ հոսպիտալացվել է։
NOVA հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաքից արևմուտք գտնվող Պեռնիկ քաղաքի մոտ գտնվող Բոսնեց գյուղի տարածքում, հրդեհվել է Հյուսիսային Մակեդոնիայի պետհամարանիշով մարդատար ավտոբուս՝ բախվելով արգելապատնեշին։ Բոլոր մահացածները Հյուսիսային Մակեդոնիայի քաղաքացիներ էին։
Տուժածները տեղափոխվել են Սոֆիայի հիվանդանոց։
Ճանապարհի այն հատվածում, որտեղ տեղի է ունեցել վթարը, ոստիկանները փակել են երթեւեկությունը։
Հաղորդվում է, որ ավտոբուսը Ստամբուլից էր վերադառնում: