կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-03 13:11
Հասարակություն

Ավտոբուսի վթարի հետևանքով մահացածների ինքնությունը դեռ չի հաջողվում ճշտել

Ավտոբուսի  վթարի հետևանքով մահացածների ինքնությունը դեռ չի հաջողվում ճշտել

Ժամը 12.30-ի դրությամբ պարզվել է, որ Տուլայի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի` ևս մեկ մարդ մահացել է հիվանդանոցում: Տուժածներից 8 մարդ հանգրվանել է հարազատների տներում, ևս 12 մարդ տեղափոխվել է տեղի կինոթատրոնի շենք: ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից հեռախոսով կապ է հաստատվել նրանց հետ, և նրանք հաղորդել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:

ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պարբերական կապ է պահպանում ՌԴ ճգնաժամային կառավարման կենտրոնի և Տուլայի շրջանի ՃԿԿ-ի հետ, նաև աշխատում Ռուսաստանում ՀՀ փոխդեսպան Արթուր Մանասարյանի հետ:

Փորձ է արվում կապ հաստատել Տուլայի շրջանի բժշկական կենտրոնների հետ, որտեղ գտնվում են պատահարից տուժած մեր հայրենակիցները: Աշխատանքներ են տարվում նաև զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Դեպքի վայր են մեկնել Ռուսաստանում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

Նշենք նաև, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից yerkir.am-ին տեղեկացրին, որ իրենք, ցավոք, ոչ մի ինֆորմացիա չունեն զոհերի մասին: