Փոխարժեքներ
15 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.47 |
EUR | ⚊ | € 449.96 |
RUB | ⚊ | ₽ 4.5602 |
GBP | ⚊ | £ 519.91 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
«Այսօր ուզում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին, բոլոր նրանց, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը»,- 1tv.ge-ի հաղորդմամբ, այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ վրացի և հայ ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել են դարավոր բարեկամության և բարիդրացիության։
«Ցանկանում եմ շնորհավորել մեր հայ հայրենակիցներին և մեր եղբայր հայ ժողովրդին այս օրվա կապակցությամբ։ Բոլորին, ովքեր առանձնահատուկ ուրախությամբ և մեծ շուքով են նշում Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։ Մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքն ու սերը հանգեցրել է մեր դարավոր բարեկամությանն ու բարիդրացիությանը։ Ուրախ եմ, որ այս հարաբերություններն ավելի են խորանում։ Մաղթում եմ ձեզ առողջություն, խաղաղություն և բարօրություն»,- ասել է վարչապետը։