|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ամերիկյան Foreign Policy ազդեցիկ հրատարակությունը փորձագիտական հանրության ուշադրությունն է հրավիրել աշխարհի ամենակարևոր տասը հակամարտությունների։ Հրապարակման մեջ նշվում է Ուկրաինայի պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը, ինչպես նաև քաղաքացիական առճակատումը Իրանում, Եմենում, Եթովպիայում, Կոնգոյում և Պակիստանում, և, վերջապես, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը որպես ժամանակակից աշխարհի ամենասուր խնդիրներ: Հրատարակությունը հատուկ ուշադրություն է դարձրել և մանրամասն մեկնաբանել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը. գրում է «Հրապարակը»։
Foreign Policy-ի փորձագետները համոզված են, որ ուկրաինական պատերազմն ամենամեծ ազդեցությունն է ունեցել Հարավային Կովկասում ուժերի նոր հավասարակշռության վրա։ «Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի ավարտից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը գնում են դեպի նոր առճակատում»,- նշել են ամերիկացի վերլուծաբանները։ Նրանց կարծիքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի ձախողումը խախտեց տարածաշրջանի հետ կապված սկզբնական ծրագրերը։
Ամերիկացի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր անխուսափելի պատերազմը կարճատև է լինելու, բայց ոչ պակաս դրամատիկ, քան 2020 թվականի 44-օրյա պատերազմը։ Պարբերականը զուգահեռներ է անցկացրել հայ-ադրբեջանական վերջնական կարգավորման երկու նախագծերի՝ ռուսական պլանի և «վաշինգտոնյան գործընթացի» միջև՝ պնդելով ամերիկյան տարբերակի առավելությունը։ Սակայն ամերիկացի վերլուծաբանները կանխատեսում են, որ խաղաղ բանակցությունները ոչ մի արդյունքի չեն հանգեցնի, և նոր պատերազմ կսկսվի։