Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինչպե՞ս են անդրադարձել Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների վրա Ադրբեջանի նախագահական ընտրությունները: Արդյո՞ք Օրհան Զեյնալովի ձերբակալությունից հետո Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «սառը պատերազմ» կսկսվի: Այդ և շատ այլ հարցերի Правды.Ру ալիքի եթերում պատասխանում է հայտնի ռուս փորձագետ Նադանա Ֆրիդրիխսոնը:
Մասնավորապես` նա նշել է, որ Օրհան Զեյնալովի ձերբակալությունը դժվար թե ազդի ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա, քանի որ թ'ե Բաքվում, թե' Մոսկվայում քաջ գիտակցում են, որ այդ հարաբերությունները շատ կարևոր են: «Ադրբեջանն այսօր Ռուսաստանին պետք է նույնքան, որքան Ռուսաստանը Բաքվին»,- ասել է փորձագետը:
Անդրադառնալով այն կարծիքին, թե քանի դեռ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի դիրքորոշմանը Ղարաբաղյան հարցում, Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ երբեք չեն կարող լինել, փորձագետն ասել է. «Ո'չ, այդպես չէ: Ռուսաստանի համար հավասարապես կարևոր են և' Հայաստանը, և' Ադրբեջանը: Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, և Հայաստանը որոշ իմաստով երկրի համար ճանապարհ է բացում դեպի Հարավայի Կովկաս, ինչը շատ կարևոր է: Սակայն Ադրբեջանը քիչ կարևոր չէ, այստեղ խոսքը էներգետիկ քաղաքականության մասին է: Այդ իսկ պատճառով Ղարաբաղյան հարցը դարձել է մանիպուլյացիայի հարմար թեմա, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից»:
Ֆրիդրիխսոնը հիշատակել է Օբամայի նամակը՝ ուղղված Իլխամ Ալիևին, որում ասվում էր, որ ԱՄՆ-ը կաջակցի Ադրբեջանի դիրքորոշմանը Ղարաբաղյան հարցում: Նաև նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության սրման արդյունքում շատ այլ խնդիրներ առաջ կգան, այդ թվում՝ Ռուսաստանում: «Այնպես որ` վերջին բանը, որ պետք է Ռուսաստանին, դա հակամարտության սրումն է»,- նշել է նա: Փորձագետը նաև չի բացառել, որ դա հնարավոր է, սակայն նշել է, որ ոչ թե կհանգեցնի խնդրի վերջնական լուծմանը, այլ միայն կփոխի ստատուս քվոն:
Մանրամասները՝ տեսանյութում: