Փոխարժեքներ
13 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհհամադ Ռեզա Աշտիանին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի բռնկման հավանականությանը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իրանի պաշտպանության նախարարը թեմային անդրադարձել է Իրանի կառավարության նիստի շրջանակներում լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում։
«Մենք հավատում ենք, որ տարածաշրջանում պատերազմ չի սկսվի»,- Աշտիանիի խոսքերը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։
Ընդգծելով Իրանի հստակ դիրքորոշումը Երևանի և Բաքվի միջև լարվածության վերաբերյալ՝ Իրանի պաշտպանության նախարարն ասել է․ «Մենք չենք ընդունի տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխություն։ Գործընթացը, որին մենք հետևում ենք, ցույց է տալիս, որ որևէ յուրահատուկ իրադարձություն չի լինի»։