30 11 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Կոսովոն վերաբացել է Սերբիայի հետ իր ամենամեծ սահմանային անցակետը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ հյուսիսում գտնվող սերբ ցուցարարները խոստացել էին հեռացնել անցակետերը, հաղորդում է Reuters-ը:
Կոսովոյի հյուսիսային մասում սերբերը, որոնք դեկտեմբերի 10-ից սերբ նախկին ոստիկանի ձերբակալությանն ի նշան բողոքի անցակետեր են կանգնեցրել, համաձայնել են դրանք ապամոնտաժել այն բանից հետո, երբ նրան տնային կալանքի են տեղափոխել:
Հինգշաբթի առավոտյան անցակետերից շատերը դեռ տեղում էին, եւ պաշտոնյաներն ասել էին, որ գործընթացը կարող է որոշ ժամանակ տեւել:
Հյուսիսային Կոսովոյում բնակվող մոտ 50 հազար սերբեր հրաժարվում են ճանաչել Պրիշտինայի կառավարությունը կամ Կոսովոյի կարգավիճակը որպես առանձին երկիր:
Կոսովոյի ոստիկանությունը հայտնել է, որ իրենք վերաբացել են Մերդարե անցակետը, որը երկիրն Արեւմտյան Եվրոպայի երկրների հետ կապող ամենակարեւոր ավոտմոբիլային բեռնափոխադրման ուղղությունն է այն բանից հետո, երբ սահմանի սերբական կողմում հանվել են անցակետերը: