|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Սերբիան պետք է ընդունի փաստը, որ Բելգրադը որևէ վերահսկողություն չունի Կոսովոյի նկատմամբ: Այդ մասին Սերբիայի խորհրդարանում ելույթում ասել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը. հայտնում է РТС-ն:
«Ես որոշեցի չշարունակել սուտը և ինքնախաբեությունը, ես բոլորին ասացի, որ չկա Սերբիայի իշխանություն, չկա մեր կառավարությունը Կոսովոյում և Մետոխիում, և մենք պետք է դադարենք խաբել մեր սեփական հասարակությանը»,- ասել է Վուչիչը:
Ըստ նրա` գոյություն ունի Կոսովոյի խնդրի լուծման երկու սցենար: Առաջինը ստատուս քվոյի պահպանումն է և «սառեցված հակամարտությունը»: Երկրորդը` Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորումը: Վուչիչն ընդգծել է, որ ինքը հանդես է գալիս երկրորդի օգտին: