|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսրայելի իշխանությունները փակել են Հորդանանի հետ սահմանին գտնվող սահմանային անցակետը։ Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն։
Նշվում է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողություններով պայմանավորված Իսրայելը փակել է Հորդանանի հետ սահմանին գտնվող անցակետը, որով հնարավոր է հասնել Երուսաղեմ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարեց Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Շարժումը հայտնել է 35 գերեվարված իսրայելցու մասին: