|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթիը հանդիպել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։ Կողմերը քննարկել են փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ. հայտնում է ՏԱՍՍ–ը։
«Զրույցի ընթացքում մտքերի մանրակրկիտ փոխանակություն է տեղի ունեցել աշխարհում փախստականների, ներքին տեղահանված և քաղաքացիություն չունեցող անձանց իրավիճակի վերաբերյալ, այդ թվում` հաշվի առնելով COVID-19 համաճարակը, ինչպես նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) փոխգործակցության տարբեր ասպեկտնեըր մեր երկրի հետ։
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների ու ժամանակավոր տեղահանվածների վերադարձի խնդիրները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի` հրադադարի և հակամարտության գոտու մասին հայտարարության համաձայն»,- ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: