|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմին Լևոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման և անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:
Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լևոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ նա ամենօրյա բժշկական օգնության և հսկողության կարիք ունի, և դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության և կյանքի համար:
Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լևոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու և նրա առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ: