կարևոր
1426 դիտում, 2 շաբաթ առաջ - 2023-01-18 20:10
Աշխարհ

Ավստրիայի արտգործնախարարը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ավստրիայի արտգործնախարարը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը

Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը կոչ է արել Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում՝ Վիեննայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։

«Իմ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Վիեննայում քննարկեցինք համագործակցությունը, տարածաշրջանային անվտանգությունը եւ ԵՄ նախատեսվող առաքելությունը Հայաստանում։ Կոչ եմ անում Ադրբեջանին ապաշրջափակել Լաչինի միջանցքը եւ ապահովել ազատ տեղաշարժը»,-գրել է նա։