Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել, պարզելու, թե ինչպես է Salt Bae անունով հայտնի թուրք խոհարար Նուսրեթ Գյոքչեն Աշխարհի առաջնության եզրափակչից հետո հայտնվել խաղադաշտում:
«ՖԻՖԱ-ն փորձում է հասկանալ, թե ինչպես են առանձին մարդիկ ստացել հավատարմագրում եւ թույլտվություն դեկտեմբերի 18-ին «Լուսիալ» ստադիոնում գտնվելու խաղադաշտում: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու»,- այս մասին The Telegraph-ին հայտնել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:
Գյոքչեն Արգենտինա-Ֆրանսիա խաղից հետո խաղադաշտում արգենտինացիների հետ տոնել է հաղթանակը եւ ձեռք տվել Աշխարհի Գավաթին:
Ըստ ՖԻՖԱ-ի կանոնակարգի՝ Գավաթն իրենց ձեռքերում պահելու իրավունք ունեն միայն Աշխարհի չեմպիոնները, ինչպես նաեւ երկրների ղեկավարներն ու ՖԻՖԱ-ի նախագահը: Մինչդեռ այդ օրն արգենտինացիների ընտանիքի համարյա բոլոր անդամներն ու հնարավոր մարդիկ բռնել են Գավաթը:
ՖԻՖԱ-ի ու Գյոքչեի միջեւ պաշտոնական գործընկերային հարաբերություններ չկան, սակայն սոցկայքերում տեսանյութ է հայտնվել, որում կառույցի նախագահ Ջաննի Ինֆանտինիոն գովում է նրա ռեստորանը: ԶԼՄ-ի աղբյուրը հայտնել է նաեւ, որ խոհարարը թույլտվություն ՖԻՖԱ-ի նախագահից չի ստացել: