|
Փոխարժեքներ
12 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.07 |
| EUR | ⚊ | € 422.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4217 |
| GBP | ⚊ | £ 494.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.74 |
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին դիմել է երկրպագուներին ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղից առաջ.
«Այս բոլոր տարիների ընթացքում ամենագեղեցիկը ոչ միայն տիտղոսներն էին, այլև հենց անցած ուղին։
Կիսել այս թիմի հետ յուրաքանչյուր օրը, պայքարել միասին, չհանձնվել դժվար պահերին և վայելել ամեն քայլը։ Ինչ էլ որ պատահի վաղը, այս թիմն արդեն կերտել է պատմություն, որը մենք երբեք չենք մոռանա և որը ոչ ոք չի կարող ջնջել հիշողությունից։ Առա՛ջ, Արգենտինա»։
Ֆուտբոլի պատմության ամենախոշոր Աշխարհի առաջնությունը մոտենում է ավարտին. այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի մարզադաշտում եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան կհանդիպի աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հետ։
Նշենք, որ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար Անգլիա-Ֆրանսիա դիմակայության հաղթող է դարձել Անգլիան՝ 6։4 հաշվով։