կարևոր
5269 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-23 14:43
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն առնվազն քաղաքական իմաստով դավաճան է, իսկ իրավական հիմքերը կպարզի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հետաքննչական լիազոր մարմինը․ Արմեն Աշոտյան

Նիկոլ Փաշինյանն առնվազն քաղաքական իմաստով դավաճան է, իսկ իրավական հիմքերը կպարզի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հետաքննչական լիազոր մարմինը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Նիկոլ Փաշինյանն առնվազն քաղաքական իմաստով դավաճան է, իսկ իրավական հիմքերը կպարզի իշխանափոխությունից հետո ստեղծվելիք հետաքննչական լիազոր մարմինը:

Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի, թե ինչու է դավաճան:

Սխեմատիկ ներկայացնեմ:

Նա դավաճան է, որովհետև՝

1. Թուլացնելով բանակը, քանդելով Հայաստանի բանակցային դիրքերը, ջլատելով հասարակությունը՝ նպաստեց Ադրբեջանի հանդուգն ագրեսիային եւ պատերազմ բերեց Հայաստան և Արցախ:

2. Հենց այսպիսի արյունալի, դաժան պատերազմ բերեց և այսպիսի տևողությամբ:

3. Մերժեց պատերազմը ժամանակին կանգնեցնելու միջազգային միջնորդների, մասնավորապես ՝ ՌԴ նախագահի շատ հստակ առաջարկը:

4. Պատերազմի արդյունքում հրաժարվեց ժողովրդին ասել ճշմարտությունը և խաբում էր 44 օր:

5. Ժողովրդի կամքից անկախ, գաղտագողի ստորագրեց կապիտուլացիոն խայտառակ հայտարարություն:

6. Անգամ այդ հայտարարությունից հետո չապահովեց գոնե այդ հայտարարության ի կատար ածումը:

7. Այսօր ևս փորձում է հայ ժողովրդին «համակերպեցնել», հաշտեցնել այս պարտության հետ և ասել, որ հայ ժողովրդի բնական դիրքն այս բարձրավանդակի վրա չորեքթաթն է:

Եթե Նիկոլ Փաշինյանն ունենար նվազագույն քաղաքական խիզախություն և ազնվություն, նա նոյեմբերի 10-ին պետք է արթնանար առնվազն ոչ վարչապետի պաշտոնում եւ այլեւս երբեք չհավակներ այդ պատասխանատվությանը։

Իսկ եթե ունենար նվազագույն տղամարդկություն, արդյո՞ք նա պետք է ընդհանրապես արթնանար…»։