Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը արձագանքել է կոճապղպեղի թանկացումների մասին ահազանգերին. հայտնում է Yerkir.am-ը:
ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Անի Սմբատյանը գրել է. «Հաշվի առնելով վերջին օրերին մամուլում տեղ գտած, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրացվող ահազանգերը կոճապղպեղի գների կտրուկ բարձրացման վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին և տնտեսվարողներին հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով»։
Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք–նամակները՝ թանկացումների վերաբերյալ:
«Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Հրավիրում եմ ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահումներ իրականացնել»,- գրել էր նա: