կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-14 09:39
Առանց Կատեգորիա

Փաշինյանի տան խոհարարն էլ է վարակված. «Հրապարակ»

Փաշինյանի տան խոհարարն էլ է վարակված. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` «կառավարական դաչաների», այդ թվում եւ Նիկոլ Փաշինյանի տանը մի կարճ ժամանակ խոհարար աշխատած Խաչատուր Բարսեղյանը կորոնավիրուսի դեմ բուժում է ստանում։

Նրա առաջին թեստը, որը վերցվել է մոտ մեկ ամիս առաջ, դրական է եղել, այժմ նա արդեն սիմպտոմներ չունի, եւ սպասում են, որ թեստն արդեն բացասական կլինի։

«Սրանից մոտ 20 օր առաջ մասնակցել է Հրազդանում հարսանիքի, որը վարակի օջախներից մեկն է եղել, սակայն իր մոտ ամեն ինչ արդեն նորմալ է»,- ասաց իշխանական աղբյուրը:

Ի՞նքն է վիրուսը տարածել։ «Ոչ-ոչ, ի՞նչ եք ասում. հարսանիքին մասնակցել է 300 մարդ, Մարմարիկ գյուղում է եղել, ինքը հրավիրված է եղել»: Ի՞նքն է հարսանիքի խոհարարը եղել։ «Ոչ, արդեն ասացի` եղել է հրավիրյալների թվում, դեպքից հետո Մարմարիկ գյուղում բոլորին տնային մեկուսացում են տվել»:

300 հոգանոց հարսանիք է եղել, իշխանությունների, պարետատան վրա խաբար չի՞ եղել։ «Դա եղել է շատ վաղուց` մարտի 20-ի մերձակայքում` Մարմարիկ գյուղում, դե, ո՞նց կարող էին իմանալ»: Երեկ ողջ օրը մենք զանգահարում էինք առողջապահության նախարարի, վարչապետի մամուլի ծառայություններին` ճշտումներ կատարելու համար, նրանք չպատասխանեցին զանգերին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։