կարևոր
6844 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-22 11:23
Տնտեսական

Ամսական նպաստից զրկված ընտանիքների ցանկը կվերանայվի․ «Ժողովուրդ»

Ամսական նպաստից զրկված ընտանիքների ցանկը կվերանայվի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը 2023-ի հունվարից կվերանայի այն կենսաթոշակառուների ցուցակները, որոնք 3 հազար դրամ թոշակի ավելացմամբ պայմանավորված՝ զրկվել էին ամսական նպաստից:

«Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ից այս մասով լուրջ ճնշումներ են գործադրվել գործադրի վրա՝ պահանջելով վերանայել նպաստ ստանալու հնարավորությունից զրկված թոշակառուների ցուցակները: Թեեւ կառավարությունն այս որոշման մասին դեռեւս չի բարձրաձայնում (դա գուցե որպես Ամանորի նվեր են ուզում մատուցել՝ փիարի շրջանակներում), բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամենայն հավանականությամբ, եկող տարվա հունվարից սկսած՝ կվերականգնվի մոտ 3800 կենսաթոշակառուների նպաստը:

Ավելին՝ կենսաթոշակառուները նաեւ 2022-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար չվճարված նպաստները կստանան. կուլիսներում խոսվում է այդ մասին: Քայլն, իհարկե, դրական է, սակայն չի բացառվում, որ իշխանության ներկայացուցիչներն այսկերպ փորձեն սիրաշահել թոշակառուներին ու, Փաշինյանի ասած, վերջիններիս համոզեն, թե ինչքան շատ են իրենք «սիրում բոլորին, հպարտանում բոլորով»: Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խլել է թոշակառուների գումարը եւ հիմա փորձում է վերադարձը որպես մեծ ձեռքբերում մատուցել:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում