կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-10 12:02
Քաղաքական

Չաշխատող մայրերը ևս պետք է ունենան նպաստից օգտվելու հավասար իրավունք. Նաիրա Զոհրաբյան

Չաշխատող մայրերը ևս պետք է ունենան նպաստից օգտվելու հավասար իրավունք. Նաիրա Զոհրաբյան

Այսօր կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախ նշեց, որ այսօր նշվում է Տեղական ինքնակառավարման մարմինների օրը, նա շնորհավորեց այդ օրվա կապակցությամբ՝ բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին ցանկանալով հաջողություններ՝ ի շահ համանքների և միասնական պետության: Նա նշեց, որ այսօր նաև Երիտասարդության համաշխարհային օրն է և ողջունեց հայ երիտասարդությանը:

Քննարկվում էր «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը նախատեսում է նպաստներ սահմանել չաշխատող մայրերի համար: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ այս օրենքի փոփոխությունն ընդամենը տեխնիկական բնույթ ունի, քանի որ նպատակ ունի ցուցակները շտկել, մաքրել: Մինչդեռ՝ պատգամավորը վստահ է, որ պետք է առանձնացնել, թե ինչ խնդիր է լուծվում օրենքի այս փոփոխությամբ, թե ինչպես այն կանդրադառնա ժողովրդագրական խնդիրների վրա և այլն: Պատգամավորն առաջարկեց կառավարությանը՝ մինչև օրենքի փոփոխության երկրորդ ընթերցումը, ուսումնասիրել միջազգային փորձը, որը կհուշի ճիշտ քայլեր ձեռնարկել: Նա կոչ արեց նաև օրենքի փոփոխության ընդունման դեպքում որոշ ժամանակ անց մոնիթորինգ անցնկացնել, որպեսզի պարզ դառնա, թե այս փոփոխությունն ինչպես է ազդում ծնելիության վրա:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ով նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու այդ օրինագծին: Նա դեմ էր, որ անհավասարության նշան դրվի աշխատող և չաշխատող մայրերի նպաստների միջև, քանի որ, ըստ նրա, չաշխատող մայրերը շատ դեպքերում իրենց կամքով չէ, որ չեն աշխատում, պարզապես նրանք աշխատանք չեն կարողանում գտնել: Պատգամավորը մատնանշեց  գործազրկությունը, աղքատության մակարդակը Հայաստանում:

«Այնպես չէ, որ Հայաստանում կանայք լոդր են, չեն ցանկանում աշխատել, և դրանով խախտվում է արդարության կամ իրավահավասարության  սկզբունքը աշխատող ու չաշխատող մայրերի միջև: Աշխատող ու չաշխատող մայրերի միջև պետք է լինի բացարձակ հավասար պայման` նպաստ ստանալու համար»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: