Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը սահմանել է արտոնագրային հարկի ամսական դրույքաչափերի կիրառման համար սահմանամերձ գյուղերի ցանկը: ՀՀ հարկային օրենսգրքով սահմանամերձ գյուղերի համար նախատեսվել է արտոնագրային հարկի առավել ցածր դրույքաչափ: Առաջարկվող սահմանամերձ գյուղերի ցանկում ընդգրկված է 203 սահմանամերձ գյուղ, որտեղ արտոնագրային հարկի ամսական դրույքաչափը, կախված գործունեության տեսակից, շուրջ 3-7 անգամ ավելի ցածր է լինելու:
Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերոնշյալ և, ընդհանրապես, բիզնեսին տրամադրվող արտոնությունների հետ կապված հարցերը պահել ուշադրության կենտրոնում և անցկացնել դիտարկում՝ պարզելու, թե դրանց կիրառման արդյունքում տնտեսական ինչ աշխուժություն է նկատվում, ինչ ազդեցություն են դրանք ունենում շուկայի վրա:
Կառավարության որոշմամբ բավարարվել է «ՎանՍևան» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ընկերության ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են գինեգործության մեջ։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է իրականացնել մոտ 150 մլն ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 7 աշխատատեղ՝ 160 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի ծավալները ծրագրի իրականացման 3-րդ տարում կկազմեն մոտ 684 մլն ՀՀ դրամ, որից 17 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, 152,6 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ, իսկ 514,4 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի երրորդ երկրներ։
Գործադիրի որոշմամբ ֆինանսների նախարարության աշխատակազմին ամրացված գույքը կնվիրաբերվի ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքին` դպրոցներին և վարչական այլ շենքերին բաշխելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումից հետո մնացած շարժական գույքը (սեփական և ամրացված) հաշվառվել է ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվեկշռում: Ճամբարակ համայնքի դպրոցներին և վարչական այլ շենքերին գույքը նվիրաբերելով` կապահովվի վերջիններիս կահավորման և համակարգչային տեխնիկայով համալրման հարցը: