| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Օրեր առաջ ինֆորմնացիա տարածվեց, թե Իրանը փակել է Նախիջևանի հետ կապը Ադրբեջանի հետ, կապված վերջին իրադարձությունների հետ Լաչինի միջանցքի շուրջ: Իրականում, Իրանը դեռ չի փակել այդ կապը, բայց այդ մասին քննարկումներն Իրանում շարունակվում են: Օրինակ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ գտնվող թելեգրամյան ալիքներն ու կայքերը դրանք հնչեցրել են Ադրբեջանի և Թուրքիայի բանակների՝ Իրանին սահմանակից շրջաններում «Եղբայրական բռունցք» համատեղ զորավարժություններից հետո:
Օրինակ, իրանական հատուկ ծառայություններին մոտ կանգնած «Bultan News» կայքը, որը պարբերաբար հակաադրբեջանական քարոզչություն է իրականացնում, կոչ է արել դադարեցնել Բիլասուվարից Նախիջևան ուղևորությունները: Կայքը նշում է, որ «այս ճանապարհը վերանորոգման լուրջ կարիք ունի և չի կարող օգտագործվել»։ Կոչի հեղինակները նաև ընդգծում են, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ վարժանքներ է անցկացրել «թալիշներով բնակեցված հարավային շրջաններում»։
Ըստ կայքի, «...ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը Բիլասուվարում՝ Իրանի սահմաններից ոչ հեռու, վտանգում է Նախիջևան տանող ճանապարհի անվտանգությունը...»։
Դիտորդների կարծիքով Իրանում ընթացող այս քննարկումները լրջորեն մտահոգել են Բաքվին, քանզի եթե այդ ճանապարհը փակվի, ապա Նախիջևանի կախվածությունը Իրանից էլ ավելի կմեծանա: Ահա, թե ինչու են այս օրերին Նախիջևանում անցկացվում կադրային «մաքրումներ«։ Ի դեպ հենց այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է տվել Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փաստացի զգուշանալով Իրանի հնարավոր ազդեցության մեծացումից, փորձում է Ադրբեջանի այս տարածքում այնպիսի կադրերով ապահովել, որպեսզի այդ «վտանգը» չեզոքացվի: Հասկանալի է, եթե Իրանը մի օր որոշի փակել Նախիջևանը և Ադրբեջանը կապող ճանապարհը, ապա այդ տարածաշրջանն օբյեկտիվորեն կարեող է մեծ կախվածության մեջ հայտնվել Իրանից:
Ինչ վերաբերվում է Լաչինի միջանցքի հետ կապված խնդրին, ապա իրանական լրատվամիջոցները նույնպես անդրադարձան այդ խնդրին, այն էլ ընդգծված հայամետ ձևակերպումներով:
Սա է իրականությունը:
Աղբյուրը՝ Zham.am