Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մի քանի օր շարունակ դասադուլ հայտարարած ուսանողների հետ կլոր սեղան-քննարկումներ կազմակերպելու հարցին:
«Մենք քննարկել ենք ուսանողների հետ, և թե' ես, թե' ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել ենք ուսանողների առաջարկությունը, և հայտարարել ենք, որ պատրաստ ենք անցկացնել խորհրդարանական լսումներ հենց ԱԺ դահլիճում»,- ասաց նա:
ԱԺ փոխխոսնակը վստահեցրեց, որ այս պայմանավորվածությունն ուժի մեջ է: «ՀՀ ԱԺ-ն պատրաստ է կազմակերպել բուհական և հետբուհական կրթական հիմնախնդիրների, մասնավորապես` տարկետման իրավունքի հետ կապված այդ լսումները: Կհրավիրվեն շահագրգիռ բոլոր կողմերը»,- հայտարարեց նա:
Շարմազանովի խոսքով` լսումների աշխատանքային կարգն, ընդհանուր առմամբ, մշակված է, բայց դեռ մեկ, երկու հանդիպում կունենան ուսանողների հետ: Նա նշեց, որ զուտ տեխնիկական հարցեր են մնացել, և արդեն ամսի 22-ին կսկսվեն լսումները:
«Դա, իմ սուբյեկտիվ կարծիքով, կլինի կլոր սեղանների և քննարկումների սկիզբը: Եթե դրանից հետո էլի կարիք կլինի նոր կլոր սեղաններ կազմակերպելու և քննարկումները շարունակելու, մենք պատրաստ կլինենք շարունակել դրանք: Կապահովենք թե' մեր կառավարության գործընկերների, թե' պրոֆեսորադասախոսական անձնակազմի, թե' ռեկտորների և թե' ուսանողների տարբեր շրջանակների մասնակցությունը»,- ընդգծեց Շարմազանովը` հավելելով, որ պարզ է, որ մեկ օրում բոլոր խնդիրները չեն լուծվի:
«Ուսանողների խնդրանքն է եղել իրենց ձայնը լսելի դարձնել, և մենք ամենամեծ, կարևորագույն և բաց հարթակը տալիս ենք բոլորին, որպեսզի բոլոր կողմերն իրենց գաղափարական կարծիքն արտահայտեն»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:
Նա հայտնեց, որ իր առաջարկությամբ այդ լսումները լինելու են օնլայն ռեժիմով: «Ինչպես ԱԺ նիստերն են ուղիղ հեռարձակվում ԱԺ կայքում, այդպես էլ այդ լսումները կլինեն»,- նշեց նա: