| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 3808 դիտում,
        
            3808 դիտում,  2 տարի առաջ - 2022-12-20 14:42
            2 տարի առաջ - 2022-12-20 14:42  
         
                
            Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման գործընթացի ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայության համապատասխան դեպարտամենտը գործելու է ևս 3 տարի, իսկ Պաշտպանության նախարարության արտաքին հետախուզության ստորաբաժանումը շարունակելու է իր աշխատանքը: Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Կարճ ժամանակով Արտաքին հետախուզության ծառայության և ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտի գործառույթների դուբլիկացիա կլինի, բայց, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, այդպիսի որոշում ենք կայացրել: ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը շարունակելու է աշխատել ևս 3 տարի, որից հետո դադարելու է այդ դեպարտամենտի գործունեությունը և ամբողջությամբ այդ գործառույթն անցնելու է Արտաքին հետախուզության ծառայությանը»,- ասաց Գրիգորյանը:
Իսկ ինչ վերաբերվում է Պաշտպանության նախարարության արտաքին հետազության ծառայությանը, ապա Գրիգորյանը նշեց, որ Արտաքին հետախուզության ծառայությունը և ՊՆ-ի համապատասխան ծառայությունը իրար կարող են փոխլրացնել, բայց Արտաքին հետախուզության ծառայությունը իր վրա ռազմական գործառույթ չի վերցնի: