|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր ԱԺ-ում 2013թ. բյուջեի կատարողականը ներկայացնելիս ՀՀ մարդու իրավուքնների պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարել էր, որ շատ լավ կլիներ, եթե պետական մեկ-երկու մարմին, որ «ականջ չունեն, որ լսեն», փոխեին իրենց վարքագիծն ու դիրքորոշումը:
Լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի հարցին` որո՞նք են այդ մեկ-երկու պետական մարմինները, որ «ականջ չունեն, որ լսեն», Կարեն Անդրեասյանը խուսափեց նշել դրանք` ասելով, որ կհրապարակի խախտումների վիճակագրությունը, որից էլ պարզ կդառնա, թե որոնք են այդ պետական մարմինները: Դիտարկմանը, թե գուցե այդ մարմիններից մեկը դատական դեպարտամե՞նտն է, ՄԻՊ-ը պատասխանեց` այո, դատական դեպարտամենտը, որը շարունակում է տուրք գանձել:
«Եթե որևէ մեկը փորձի ժամանակ ծախսել և կարդալ, կտեսնի, որ ակնհայտ ճշմարտությանը փորձ է արվում երկար-բարակ պատասխան տալ, այսինքն` այնպես են անում, որ հոգնեք ու այլևս չկարդաք»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
Նրա կարծիքով` եթե պետական մարմինը ցանկանա, ապա ՄԻՊ-ի առաջին իսկ գրությունից հետո կարող է վերլուծել խախտման որոշումը, բայց երբ երկարացնում ու բարդացնում են գործընթացը, որից հետո շարունակում են համառել, որ խախտման գործընթաց չեն տեսնում, և երբ պետական մարմինը չի կարողանում տրամաբանել ու համոզել ՄԻՊ-ին, որ խախտում չկա, այդ դեպքում է, որ Կարեն Անդրեասյանն ասում է, որ ականջ պետք է ունենալ` լսելու համար: