|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
«Վերջերս e-draft-ում տեղադրվել է մի նախագիծ համաձայն որի գաղտնիության թույլտվության հետ կապված Արտաքին հետախուզության ծառայությանը տրվում են լիազորություններ։ Տարատեսակ մեկնաբանություններ եղան, շատերի մոտ տպավորություն էր, որ գաղտնիության թույլտվության լիազոր մարմնի կարգավիճակը ԱԱԾ-ից վերցվում և տրվում է Արտաքին հետախուզության ծառայությանը։ Կա՞ այդպիսի բան»,-այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ԱԱԾ աշխատակցին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նախագծին ծանոթ եմ, իրականում՝ ոչ, այդպես չէ, ԱԱԾ-ի՝ պետական գաղտնիքի ոլորտում վերահսկողական լիազորությոնները չեն փոխվում, Արտաքին հետախուզության ծառայությունը ուղղակի լուծում էր իր գործունեության ոլորտում իր հետ համագործակցող կազմակերպությունների, անձանց գաղտնիության ռեժիմի հետ կապված հարցերը»,-ասաց ԱԱԾ պաշտոնյան։