|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն այսօր Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մտադիր է հայտարարել Ուկրաինային ռազմական օգնության նոր խոշոր փաթեթ մատակարարելու մասին:
Ըստ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հրապարակած հաղորդագրության՝ Սունակը կհայտարարի, որ հաջորդ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան հարյուր հազարավոր հրետանային արկեր կմատակարարի Կիևին 250 միլիոն ֆունտ ստեռլինգի (304 միլիոն դոլար) պայմանագրի շրջանակներում: Բրիտանիայի վարչապետը Լատվիայում կհանդիպի ,Միավորված էքսպեդիցիոն ուժերիե երկրների ղեկավարների հետ:
Այդ երկրների ցանկում են Դանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Իսլանդիան, Լատվիան, Լիտվան և Նիդերլանդները: Երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ տեսաուղերձով հանդես կգա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Սունակն այնուհետև կմեկնի Էստոնիա, որտեղ կհանդիպի Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի զորքերի հետ։