Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գերմանիան Ուկրաինային 5000 ռազմական սաղավարտ կմատակարարի։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը՝ Բեռլինի հասցեին աճող քննադատության ֆոնին՝ կապված Կիեւին զենք մատակարարելուց հրաժարվելու հետ, հայտնում է Reuters-ը։
«Ես նամակ եմ ստացել Ուկրաինայի դեսպանատնից՝ խնդրելով աջակցել ռազմատեխնիկայի, ավելի ճիշտ՝ սաղավարտների համար»,- Բեռլինում լրագրողներին ասել է Լամբրեխտը: «Մենք Ուկրաինային կտրամադրենք 5000 սաղավարտ՝ որպես հստակ ազդանշան․ մենք ձեր կողքին ենք»:
Մինչ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան սկսել են ավելի շատ զենք մատակարարել Ուկրաինային, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է «մահաբեր զենք» ուղարկելը՝ չնայած Կիեւի պահանջներին:
«Դա հանդերձանք է, ոչ թե զենք, բայց դա օգնում է»,- ասել է Լամբրեխտը: «Հենց այսպես կաշխատենք այս հակամարտությունում։ Մենք աշխատում ենք Եվրոպայի կենտրոնում այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղղությամբ»,- հավելել է նա։