Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջին հարցը, որ ինձ տալիս էին այստեղ հավաքված մեր հայրենակիցները, հետևյալն է, թե ինչու ենք հավաքվել։ Ես ասեմ, մեր գերնպատակը նույնն է՝ այս սրիկային այս կաբինետից հեռացնելն է։ Այդ նպատակին հասնելու համար, այս պահին 4 օրհասական խնդիր պետք է լուծենք, որովհետև չենք կարող անտարբեր մնալ մեր 120․000 հայրենակիցների հանդեպ։ Այս մասին Կառավարության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ թվարկելով խնդիրները։
«Արցախահայությունը պետք է զգա, որ մենակ չէ, արցախահայությունը զգա, որ 10 միլիոն հայից 120․000 չէ, որ մնցաել է, արցախահայությունը ձեզ տեսնի տաքանա, ձեզ տեսնի ու իր երեխայի գլուխը շոյի, ձեզ տեսնի ու բենզինի հերթի մեջ հասկանա, որ մենակ չէ։ Կապացուցենք մեր հայրենակիցներին, որ մենակ չեն։
2․ Մենք այստեղ ենք, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տանք, որ մեր ձեռքերը Արցախից չենք լվացել։ Ո՞նց կարող է հայը դառնալ աշխարհի ամենաանթասիբ ազգը։ Վերջերս նույն Կոսովոյում երբ ալբանացիները սերբերին ճնշում էին, Բելգրադի փողոցները ողողված էին մարդկանցով, ծխով, պայքարող մարդկանցով, մի՞թե մենք սերբերից պակաս թասիբ ունենք, մի՞թե մենք սերբերից պակաս ենք ցավում մեր հայրենիքի համար, մի՞թե մեր ժողովուրդը պետք է դառնա 21-րդ դարի անթասիբ ազգի անունը կրող էթնոմշակույթային խումբ։ Թող տեսնի միջազգային հանրությունը, որ անկախ նրանից, որ Նիկոլը և այլ սրիկաներ ինչեր են խոսում տարբեր կաբինետներում, որ հայը ձեռքերը չի լվացել Արցախից, Արցախը հայկական է։
3․Մենք Սփյուռքում բազմաթիվ հայրենակիցներ ունենք, սիրելի հայրենակիցնե՛ր, Ձեր ժամանակն է, Ձեր բեմ բարձրանալու ժամանակն է, ժամանակն է Ձեր քաղաքական իշխանությունների միջոցով օգնել Արցախին պայքարելու և դիմակայելու։ Ինչ կարող եք անել, լիքը բան․ օրինակ՝ Նոր Տարվա շնորհավորական բացիկների փոխարեն նամակներ գրեք, ուղղարկեք Ձեր երկրների նախագահների փոստարկղները, թող տեսնեն, որ Ձեր համար «Քրիստմասը Մերի չի», New Year-ը happy չի։ Արեք դա, փակեք ճանապարհները, ինչպես փակվում էին 44-օրյայի ժամանակ։ Բարձրաձայնեք այս հարցը Ձեր դեպուտատների և նախարարների հետ։ Սփյուռք՝ Արցախը քո կարիքն ունի։
4․ Այս սրիկաները ասում են ստեղծված իրավիճակում Հայաստանը անելի չունի։ 18+ բառապաշար չեմ օգտագործի, ամաչում եմ, ամաչում եմ, որ հայտնվել ենք այսպիսի իրավիճակում, որ լուսահոգի մայրս ասում էր, Արմեն ես քեզ այդպես չեմ դաստիարակել, մեզ, ոչ մեկին այդպես չեն դաստիարակել, մեզ կյանքն է այդպիսին դարձրել, մեզ կյանքն է դարձրել էմոցիոնալ, նեռվայն, հայհոյախոս, որովհետև այսօրվա իրականության մեջ հայը չի կարող նորմալ ապրել, որովհետև այսօրվա իրականության համար չեմ ես 2 տղա և դուք ձեր բալիկներին ունեցել։ Հետևաբար մենք այստեղ ենք, որպեսզի ճնշենք այս մարդուն, մարդ բառը զուտ կենսաբանական իմաստ ունի այստեղ»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը։
Դիմելով ԵՄ գործընկերներնի Աշոտյանը ասաց․ «ԵՄ հարգելի ներկայացուցիչներ, շնորհակալ ենք, երեկ հասցեական էիք, բայց դուք էլ լավ գիտեք, որ ձեր հայտարարություններով, ձեր թղթերով Արցախում օջախ չեն կարող վառել, տները տաքացնել: Մենք ձեզնից հայտարարություններ չենք ակնկալում: Էն գազը, որ Ադրբեջանից առնում եք ու ձեր տներում տաքանում եք, նմանատիպ գազից Արցախը զրկված է: Ձեր առած գազի մեջ հայի արյուն կա, հայի թասիբ կա, ձեր գազի մեջ անբարոյականություն է վառվում, երկակի ստանդարտներն ու ցինիկությունն է վառվում:
ԱՄՆ հարգելի գործընկերներ, մենք գիտենք, որ դուք գիտեք, որ Ալիեւն օլիգարխ է, դիկտատորին կարո՞ղ եք պատժել, սանկցիա կիրառել: Արեք դա, որովհետեւ դա ձեզ է պետք»,- ընդգծեց նա: