Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տավուշի մարզի Կողբ գյուղում այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 96-ամյա Իսկուհի Հարությունյանը մահացել է՝ ընկնելով իր վառած կրակի մեջ։ Կողբի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմեն Ղուլիջանյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կինը որոշել էր այգին մաքրել, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել դեպքը։
«Հազիվ էր քայլում՝ ձեռնափայտի օգնությամբ։ Որոշել էր այգին մաքրել՝ այրելու միջոցով։ Մի քանի տեղ խոտերն ու ավելորդ ցախերը հավաքել՝ այրել էր։ Հետո երևի հոգնել է կամ, չգիտեմ՝ ինչ պատճառով ընկել է կրակի մեջ ու մահացել։ Հարևանի աղջիկը նկատել էր ծուխը, վազել, բայց արդեն ուշ էր՝ կինն այրվել էր»,- ասաց Ղուլիջանյանը։
Նա նշեց նաև, որ 96-ամյա տատիկը միայնակ էր ապրում, երեխաներն ու թոռները Երևանում և ԱՄՆ-ում են։