Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հայտարարությունների ժամին ելույթ ունեցավ ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը: Նա անդրադարձավ երկու փոխվարչապետերի`Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի` այսօր տված հարցազրույցներին: «Նայում եմ այսօր փոխվարչապետերի հարցազրույցները` մեկը մյուսից ընտիր: Մի փոխվարչապետն ասում է`մենք մրցակիցներ չունենք, մյուսն ասում է` ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ: Տղե'րք, նորից ասեմ`մի' կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները: Կործանումը սկսվում է մեծամտությունից, գոռոզությունից: Մի' արեք դա: Փառք Աստծո, մի բարեկիրթ նախարար գտնվեց` ԿԳ նախարարը, այդ նախարարները միշտ բարեկիրթ են, ասաց, որ բոլորն էլ իրենց մրցակից են»,- ասաց նա և շարունակեց. «Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի ստվերի, շուքի տակ, հիշեք, որ եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, երկրորդ տեղում լինի Նիկոլի դուխով կեպկեն, երրորդ տեղում լինի Նիկոլի հազը, դուք, մեկ ա, 80% ձայն եք հավաքելու: Իսկ եթե ռեյտինգայինով այնտեղ, որտեղ ես եմ առաջադրվելու, առաջադրվի Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի առաջին տեղն եք գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղները քաղեք, բայց մի' թմբկահարեք: Դուք ունեք գուցե լումա, բայց ոչ այնքան լումա, որ այդ քաղաքական ժառանգությունը կարողանաք վերագրել ձեզ»:
Աշոտյանն անդրադարձավ նաև քաղաքական բանավեճին: «Եթե ուզում եք քաղաքական բանավեճ, խնդրեմ: Կարծում եմ`դա է ճիշտը, այլապես մենք խորհրդարանում կունենանք ժողովրդավարություն, ազատություն, բազմակարծություն ճնշող մեծամասնություն, որը մեզ որևէ քաղաքական պրոդուկտ, օրակարգ չի կարող ներկայացնել»,- եզրափակեց նա: