ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի նախագահ Սարգիս Կարապետյանը գրում է.
«Ազգային բեվեռ կոչվող մի կազմակերպություն կա, որը կարելի է ասել թէ նույն ինքը Սասնա Ծռոերն են գումարած մի քանի անհատ։ Անկեղծ երբեք չէի անրադառնա այս մարդկանց, եթե այսօր խզմալյանի ելույթը չլիներ։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Սասնա Ծռերը պատերազմի սկզբից մինչև վերջ մարդիկ էին հավաքագրում Արցախ մեկնելու համար, սակայն մինչ օրս այդպես էլ չիմացանք նրանք հասան Արցախ թ՞է ոչ։
ԵՎ ուրեմն այս մարդիկ ամեն օր հավաքներ ու երթեր են անում նիկոլ փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։ Փառք ու պատիվ նրանց։
Բայց չգիտես ինչու՞, նրանց հավաքներում միշտ թիրախավորվում է նաև Բաղրամյան պողոտան ու այնտեղ հավաքված մարդիկ։
Կա նրանց մեջ մարդ, որը ոչ հեռու անցիալում հանրապետական կառավարության տարիներին դեսպան էր աշխատում, ներկայացնում էր կառավարող ուժին արտերկրում, բայց այն ժամանակ չէր բողոքում նախկիններից։ Բայց հիմա արի ու տես նախկինները վատն են դարձել նրա համար։
Բայց մի բան ինձ ամենաշատն է մտահոգում։ Այս մարդկանց մեջ կան որոշները, որոնք Երևանի կենտրոնում ահաբեկչություն անելու և հայի արյուն թափելու համար դատապարտվել են տասնյակ տարիներով բանտարկության և դատապարտվել են նիկոլի կառավարման ժամանակ։ Սակայն այս մարդիկ չգիտես ինչու բանտում չեն, ավելին միտինգներ են անում և նիկոլին քննադատելուց զատ ձեռի հետ էլ Բաղրամյանի հավաքվածներին են քննադատում։
Մի գուցե ազատությունը գին ունի»։