|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Սույն թվականի սեպտեմբերի 24-27-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Փարիզում կայանալիք TopResa' 2013 զբոսաշրջային միջազգային տարեկան ցուցահանդեսին. հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից:
Այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է 164 երկրների շուրջ 1200 զբոսաշրջային կազմակերպությունների և զբոսաշրջության ոլորտի ավելի քան 28 հազար ներկայացուցիչների մասնակցություն:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ` ֆրանսերենով:
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը և բարձրացնելու երկրի ճանաչելիության մակարդակը եվրոպական շուկայում՝ նպաստելով ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին: