կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-26 06:49
Տնտեսական

Զարգացնում ենք զբոսաշրջությունը

Զարգացնում ենք զբոսաշրջությունը

Այսօր Երեւանում բացվել է տարածաշրջանային զբոսաշրջության զարգացմանն ուղղված CTS-2011 միջազգային ամենամյա ցուցահանդեսը: 

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Վրաստանի, Աջարիայի, Լեռնային Ղարաբաղի, Հնդկաստանի եւ Լատվիայի ընկերությունները, ընդ որում` 90-ից 70-ը ներկայացնում են Հայաստանը: «Երկիր»-ի թղթակցի դիտարկումներով` ցուցահանդեսին տարածաշրջանային երկրներից ներկայացված չեն իրանական, թուրքական եւ ռուսական ընկերությունները:

Բացման խոսքում Հայաստանի էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը նշել է, որ այս տարի ցուցահանդեսը ընդլայնվել է. «Ընդլայնվել է թե՛ մասակիցների թիվը, թե՛ մասնակիցների աշխարհագրությունը: Սա ցույց է տալիս, որ ոլորտը զարգացման միտումներ ունի: Այս տարի տուրիզմի ոլորտում ունենք զգալի աճ, եւ կան նախադրյալներ, որ այս տարվա համար զբոսաշրջության ոլորտում կունենանք 20 տոկոս աճ, իսկ այս տարվա առաջին եռամսյակի կտրվածքով աճն արդեն 22 տոկոս է»: