կարևոր
610 դիտում, 46 րոպե առաջ - 2026-09-11 15:19
Աշխարհ

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից առաջ Պուտինն ու Մոդին բանակցություններ են վարել Նյու Դելիում

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովից առաջ Պուտինն ու Մոդին բանակցություններ են վարել Նյու Դելիում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Նյու Դելիում հանդիպել և բանակցություններ է վարել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Նշենք, որ Պուտինը Հնդկաստան է ժամանել գիշերը՝ եռօրյա աշխատանքային այցով։ Մոդիի հետ հանդիպումը նրա այցի ծրագրում նախատեսված առաջին միջոցառումն է։

Բանակցությունների ավարտից հետո Պուտինն ու Մոդին միասին կայցելեն «Իննոպրոմ. Հնդկաստան» արդյունաբերական ցուցահանդես։

Բացի այդ, Պուտինը մյուս առաջնորդների հետ միասին ելույթ կունենա ԲՐԻԿՍ-ի գործարար համաժողովում։

ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովի հիմնական ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին։ Գագաթնաժողովի կենտրոնական միջոցառումը միավորման անդամ երկրների ղեկավարների հանդիպումն է։ Ակնկալվում է, որ ձեռք բերված առանցքային պայմանավորվածությունները կամփոփվեն համատեղ հռչակագրում։

Գագաթնաժողովի եզրափակիչ օրը նախատեսվում է ԲՐԻԿՍ+ ձևաչափով ընդլայնված հանդիպում։