|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Դոնալդ Թրամփը նախատեսում են հանդիպել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ: Տեղեկությունը հայտնում է «Türkiye» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան և Վաշինգտոնը որոշում են Թուրքիայի և ԱՄՆ նախագահների ծրագրվող բանակցությունների օրն ու վայրը:
«Առաջին միջազգային գագաթնաժողովը, որին Էրդողանն ու Թրամփը կմասնակցեն, հունիսի 24-25-ը Հաագայում (Նիդեռլանդներ) կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովն է։ Սակայն սպասվում է, որ մինչ այդ երկու առաջնորդները կհանդիպեն Թուրքիայում կամ ԱՄՆ-ում», - գրում է պարբերականը։
CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ հնարավոր է` ԱՄՆ–ի առաջնորդը հաջորդ ամիս այցելի Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ, սակայն այս ուղևորության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։