|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի չեզոքացնելու մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել է, որ ամերիկացի և թուրք զինվորականները տեղեկություններ են փոխանակել անցած գիշեր սիրիական Իդլիբում իրականացված գործողությունից առաջ։
«Անցած գիշեր Իդլիբում ԱՄՆ-ի իրականացրած գործողության նախօրեին տեղի է ունեցել տեղեկատվության փոխանակում և գործողությունների համակարգում երկու երկրների ռազմական իշխանությունների միջև»,- նշվում է թուրքական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ԱՄՆ-ն շաբաթ Սիրիայում հատուկ գործողություն է իրականացրել, որը նպատակ է ունեցել չեզոքացնել ԻՊ-ի պարագլուխ ալ Բաղդադիին:
Ըստ հաղորդման՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել գործողության անցկացմանը՝ դրա մեկնարկից գրեթե մեկ շաբաթ առաջ, իսկ ավարտից հետո Twitter-ում հաղորդագրություն է տեղադրել «շատ նշանակալի իրադարձության» մասին, որը տեղի է ունեցել վերջերս, սակայն չի պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: