|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով:
Զախարովան նման կարծիք է հայտնել՝ մեկնաբանելով Հայաստանում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին լուրերը:
«Մենք գիտենք, որ Բրյուսելն ամեն կերպ ձգտում է ներխուժել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ, որպեսզի տեղում հաստատի իր ներկայությունը և, ի վերջո, տարածաշրջանից դուրս մղի Ռուսաստանին, դա նրանց երազանքն է: Մենք հայտնել ենք մեր վերաբերմունքն այս հարցի նկատմամբ: Մենք հիմա իրադարձությունների զարգացման հետ կապված կանխատեսումներ չենք անի: Գոյություն ունեն տարբեր, նույնիսկ տրամագծորեն հակադիր տեսակետեր, այդ թվում՝ Անդրկովկասի պետությունների մոտ՝ կապված Հարավային Կովկասում ոչ տարածաշրջանային գործոնի ուժեղացման հետ», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նշել է, որ տվյալ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ շփումներում:
«Եթե Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմում ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին որոշում կայացվի, այդ ժամանակ մենք լրացուցիչ կմեկնաբանենք այդ սյուժեն: Իսկ առայժմ ամեն ինչ վկայում է այն մասին, որ ԵՄ-ն Հարավային Կովկասում իր ակտիվությամբ բացառապես առաջնորդվում է իր սեփական կոնյուկտուրային շահերով», - հավելել է Զախարովան: