|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ռուսաստանт ակտիվորեն նպաստել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ներառյալ՝ այնպիսի խնդիրների լուծումը, ինչպիսին է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի ստեղծումը՝ դրա հետագա սահմանագծմամբ, ինչպես նաև տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում․ ասվում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հրապարակած՝ 2021 թվականի արտաքին քաղաքականության հիմնական արդյունքներում։
Նշվում է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել Խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի բացման հանդիպումը՝ «3 + 3» ձևաչափով (անդրկովկասյան երեք պետություններ՝ Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, ինչպես նաև երեք հարևան երկրներ՝ Ռուսաստան, Թուրքիա, Իրան)` առայժմ առանց Վրաստանի մասնակցության: