Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մարտի 22-ին ահաբեկչություններ իրականացրած Խալիդ և Իբրահիմ էլ Բաքրաուի եղբայրներից մեկն անցած տարի ձերբակալվել էր Թուրքիայում:
Ըստ AA-ի՝ Էրդողանը հայտնել է, որ իրենք ձերբակալվածին Նիդեռլանդներին են հանձնել և նրա արտաքսումից հետո համապատասխան նախազգուշացումներ ուղարկել Բելգիայի ու Նիդեռլանդների իշխանություններին:
«Բրյուսելն անտեսեց Անկարայի նախազգուշացումները նրա՝ ահաբեկիչ լինելու վերաբերյալ»,- նշել է նա:
Էրդողանը դժգոհել է նաև այն իրավիճակից, որ մի շարք երկրներ Բրյուսելի զոհերի հիշատակին իջեցրել են երկրի դրոշները, սակայն «անտեսել Թուրքիայում մեկ ամսում տեղի ունեցած երկու խոշոր ահաբեկչությունները»:
«Աշխարհի տարբեր երկրներին ոտքի հանողները նույն նրբանկատությունը չցուցաբերեցին Թուրքիայի դեպքում, թեև այդ ահաբեկչությունների ընթացքում համեմատաբար ավելի շատ զոհեր են գրանցվել: Ավելին՝ այդ պահին ընթացող գործողությունների վերաբերյալ մեզ խորհուրդ տվողներ կան: Արդյոք կարո՞ղ է լինել մի երկիր, ուր ահաբեկչություններ են տեղի ունենում, սակայն տեղի չեն ունենում դրանց հակադարձող գործողություններ: Աշխարհի բոլոր երկրներում էլ նման գործողություններ լինում են»,- հայտարարել է Էրդողանը՝ ակնարկելով երկրի արևմտյան հատվածում հակաքրդական գործողությունները: