կարևոր
850 դիտում, 3 ժամ առաջ - 2025-03-17 19:50
Քաղաքական

Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան. Բայրամով

Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան. Բայրամով

Ադրբեջանից հայտարարել են, թե Երևանի ու Բաքվի հարաբերությունների կարգավորման լուրջ խոչընդոտներ կան։ Այդ երկրի ԱԳ նախարար Ջեհյուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանում, իբր, ռևանշիզմի միտում կա, սահմանադրության մեջ, իբր, Ադրբեջանի դեմ տարածքային պահանջներ կան։

Նրա խոսքով՝ այդ հարցերը, «Հայաստանից վտարված մոտ 300.000 ադրբեջանցիների իրավունքների վերականգնման խնդիրը» մնում են Ադրբեջանի դիվանագիտության ուշադրության կենտրոնում։