Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էլիզավետա Բուդաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի հերոսածին ծնողներ, ես հանդիսանալով ձեզանից մեկը, երբեք չեմ հաշտվել ու չեմ հաշտվի այս իրականության հետ ։
Ինչպես տեսնում եք, ո՛չ ժամանակը ո՛չ էլ երևույթները մեր ցավը չեն բուժում ու չեն բուժելու, հաստա՛տ։ Այո՛, համաձայն եմ, «ցավը տիրոջն է ցավեցնում», բայց համոզվեցի ևս մեկ անգամ,որ մեր տղաների անձնազոհությունը շատ քչերն են ընկալել։ Այսօր մեծամասնությունը պատրաստվում է նշել Նոր Տարին, որը նշում են ընտանյոք հանդերձ։ Երևի միակ տոնն է որ դեռ չեն «հարամել», չնայած հազարավոր ընտանիքներ, որոնցից մեկը իմ ընտանիք է նշելու ենք զինվորական պանթեոնում՝ Եռաբլուրում։
Խոսքս ուղղում եմ իմ բախտակից ծնողներին, սույն թվականի, դեկտեմբերի 28-ին՝ 16:00-ին, ես լինելու եմ Հայաստանի Հանրապետության հրապարակում, իմ որդու՝ հերոս, կամավորական Արման Օհանջանյանի լուսանկարով, կխնդրեի ձեզ միանալ ինձ, ձեր հերոսների լուսանկարներով, որպեսզի տոնածառի գեղեցկությամբ և լույսերից կուրացած ժողովուրդն ևս մեկ անգամ հիշի, թե ում է պարտական այսօր, ևս մեկ անգամ նայեն այդ հերոս տղաների նկարներին և մի փոքր ցածր զրնգացնեն իրենց գինով բաժակները և եկող սերնդին ցույց տան, որ կյանքը միայն ճոխություններով չի, ուրիշի կյանքի գնով ապրելով՝ գոնե պետք է առաջինը հարգեն ազգի հերոս նահատակների հիշատակը ու կառուցեն ամուր, անվտանգ երկիր, որպեսզի վաղը կարողանան իսկապես ուրախանան, ու խաղաղ երկնքի տակ ապրեն, և որպեսզի այլևս մեր շարքերը չհամալրեն սևազգեստ մայրեր։
Հուսով եմ արժանապատիվ և ադեկվատ են մեր բոլոր ծնողները,և նրանք նույնպես կմիանան ինձ։ Ես այդ օրը ոչ մի բողոք և ոչ մի կոչ չեմ անելու ,լռությունը իմ փոխարեն ամեն ինչ կասի ։
Ես գնում եմ իմ որդու համար, եթե համամիտ եք ինձ հետ, եթե գտնում եք որ մեր տղաներն էլ պետք է մեր հետ ուրախ Նոր Տարի նշեին, միացեք իմ լռության ակցիային` «Խոսում են տղաները» խորագրով։
Հ․ Գ․ Նախապես ուզում եմ զգուշացնել, բոլոր այն «խելոքներին», ովքեր կփորձեն ինձ «խրատել», կամ «սփոփել», ինձ ո՛չ ձեր սփոփանքն է պետք, ո՛չ էլ կարեկցանքը, ձեր «խրատն» էլ ձեզ պահեք, ես ինքս եմ ուրիշներին խրատում։
Կհանդիպենք Հայաստանի Հանրապետության հրապարակում։
Պարզապես ձեր թանկ ժամանակից մի փոքր նվիրեք հերոսներին
28.12.22
16:00»