կարևոր
2602 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-19 09:16
Քաղաքական

Կարմիր կետագծերից անցան փոքր ու միջին բիզնեսին․ «Մայր Հայաստան»-ը դեմ է թալանին․ դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացվելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ

Կարմիր կետագծերից անցան փոքր ու միջին բիզնեսին․ «Մայր Հայաստան»-ը դեմ է թալանին․ դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացվելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ

Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ 
Հարգելի՛ հայրենակիցներ, 

Երևանի իշխանությունները՝ ՔՊԿ+«Հանրապետություն» կոալիցիան, որոշել են կտրուկ թանկացնել մի շարք տեղական տուրքեր և վճարներ: Խոսքը միայն տխրահռչակ կարմիր կետագծերով առանձնացված ավտոկայանատեղիների ավելի քան 13 անգամ թանկացման մասին չէ: Ֆինանսական բեռ են ուզում ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների վրա: 

«Մայր Հայաստանը» դեմ է այդ մոտեցմանը և դեկտեմբերի 19-ից Երևանում իրականացնելու է իրազեկման ու բողոքի ակցիաներ: Ակցիաները կլինեն ամենօրյա և կիրականացվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում:  

Դեկտեմբերի 19-ին ակցիան կմեկնարկի Սարյանի պուրակից, ժամը 13:30-ին: «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամները ՀՀ քաղաքացիներին մանրամասն կտեղեկացնեն, թե ինչ նոր բեռ է ավելացվում ավտովարորդների ու բիզնեսով զբաղվողների վրա: Կներկայացվեն մեր անելիքները՝ թանկացումներն ու թալանը կանխելու համար: Լրատվամիջոցներին հրավիրում ենք լուսաբանման:  

«Մայր Հայաստանը» «ո՛չ» է ասում թալանին: 

19.12.2023թ. 

«Մայր Հայաստան» խմբակցություն