Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 24-ին ինչ-որ միջոցառում է կազմակերպում` խուսափելու համար Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Երևան ժամանելու` իր ուսերին դրված ծանր «բեռից», Թուրքիայի ԱԳ նախարարությունը նոր սկանդալ է գրանցում:
Ըստ թուրքական Hurriyet-ի` ԱԳ նախարարությունը Չանաքքալեի 100-ամյակի կապակցությամբ հատուկ օրացույց է տպագրել: Օրացույցում տեղ են գտել Չանաքքալեի ճակատամարտի վերաբերյալ մի շարք լուսանկարներ: Սակայն ապրիլ ամսվա լուսանկարը սկանդալ է դարձել Թուրքիայում: Դրանում պատկերված է Երեւանի Ծիծեռնակաբերդում ապրիլքսանչորսյան ոգեկոչման մի դրվագ:
ԱԳ նախարարության ներկայացուցիչներն այդ մասին հայտարարությամբ են հանդես եկել և նշել, որ լուսանկարը օրացույցում հայտնվել է «սխալմամբ»:
Ըստ տեղեկությունների` անմիջապես կանգնեցվել է թերթերի բաժանումը: «Կայծակնային արագությամբ հետաքննություն է սկսվել` պարզելու, թե ինչպե՞ս է այդ լուսանկարը հայտնվել օրացույցում»,- գրում է կայքը: